Երգիչ Արտաշ Ասատրյանն այս շրջանում ընտանիքի հետ միասին մեկնել է Վիեննա, որտեղից էլ նրանք պարբերաբար հանդես են գալիս նոր հրապարակումներով։ Մանավանդ Գրիշան և Սյուզին այս առումով բավականին ակտիվ են սոցիալական հարթակներում ու պարբերաբար կիսվում են Վիեննայի տեսարժան վայրերից արված կադրերով։
Հետաքրքրականն այն է, որ ընտանիքը հանգստի է մեկնել անմիջապես իրենց ռեստորանային համալիրում տեղի ունեցած հրդեհից հետո, որը բավականին լուրջ հետևանքներ էր ունեցել։
StarNews-ի հետ բացառիկ զրույցում Արտաշ Ասատրյանը նշել էր, որ, ըստ նախնական վարկածի․ հրդեհը տեղի է ունեցել հոսանքի տատանման հետևանքով․
«Այո, տեղի է ունեցել հրդեհ, տուժածներ չկան, Փառք Աստծո։ Պատճառները դեռ պարզ չեն, բայց հոսանքներից է եղել երևի, չգիտեմ։ Շատ մանրամասների ծանոթ չեմ։ Ես հանգստի մեջ էի, վերադարձել եմ։ Մի քիչ ուշ կիմանանք ինչն է եղել պատճառը, բայց հոսանքն է եղել պատճառը», – ընդգծել էր երգիչը։