Շքեղ տորթ ու ձևավորում, «գաղտնի» հարսանիք ու հայտնի դեմքի՝ քաշի մեծ կորուստ. հայտնիների աստղային Weekend-ը

  • Apr 29, 2024

StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ինստագրամյան հարթակի հրապարակումներն ու սկանդալները:

Ապրիլի 27-ին հայաստանյան ամենաշքեղ և թանկարժեք ռեստորաններից մեկում` «Դվին»-ում, տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։

Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի դուստրն է։

Նշենք, որ հրավիրվածների թվում ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`արգելվել է որևէ կադր հրապարակել հարսանիքից համացանց, իսկ ինչպես երևում է`արգելքը խիստ է եղել: Հյուրերից որևէ մեկը չի հրապարակել հարսի կամ փեսայի լուսանկարը:

Կազմակերպիչները բացառապես դետալներ ոն հրապարակել, որոնք ևս այնպես են արված, որ չի երևում`ում հարսանիքի ձևավորումն է, ում տորթն է և այդպես շարունակ:  

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրից ժամանած շոուբիզնեսի ներկայացուցիչներ:
Երեկոն վարել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը, երեկոն գեղեցկացրել են Սոնան ու Գարիկը, Էրիկը, Կարեն Սևակը ու այլ երգիչ-երգչուհիներ:
Պարզվում է Վանեցյանի հարսը շատ է սիրում ալ կարմիր վարդեր, ինչի առթիվ ձևավորումներն արվել են բացառապես այդ գույնով ու ծաղիկով:

Դե իսկ գլխավոր սրահը ձևավորված է եղել սպիտակ գույնով:

Ներկայացնում ենք երեկոյի բացառիկ կադրերը:

3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:

Այս անգամ երգչուհին իր երեխաների հետ հրապարակում է արել`խոսելով հայկական եկեղեցու կարևորության մասին:
Երգչուհու խոսքով`իրենք հաճախ են նոր եկեղեցիներ իրենց համար բացահայտում, քանի որ այստեղ է տեսնում մեզ մեր երկրին կապքվ գլխավոր օղակը.

«Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու… Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ…

այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը…»,- գրել է Սիրուշոն`հրապարակելով մի քանի կադրեր:

Նշենք, որ օրեր առաջ  երգչուհին իր դստեր հետ երգում էր «Արդյոք ովքեր են» երգը: Զաբելը ինտեսնիվ բացականչում էր «Հե՜յ»:

Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու  ցույց  տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:

StarNews-ը մարտի 30-ին հայտնել էր, որ հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը`Քրիստինան, ծնողներ են  դարձել:

Սևակը հրապարակում էր արել իր փոքրիկի մասնակցությամբ`գրելով հետևյալը.

«Ու փոխեց ամեն ինչ»:

Այս օրերին ընտանիքը գտնվում է Երևանում: Երևանյան ռեստորաններից մոկում ընտանիքը ոչ շատ մեծ`ամենամտերիմ մարդկանց շրջապատում, նշել է փոքրիկի 40 օրականը:

Նշենք, որ վերջերս Սևակի կինը փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու նշել, որ իրենք վերադարձել են տուն:

Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նրա վերջին հրապարակումներն, հիմնականում, ընտանեկան են: 3 երեխաների հայր Արամը շուտով կվայելի նաև 4-րդ բալիկին, ում սեռը, պարզվում է`հիվանդանոցի բժիշկներն արդեն գիտեն: Արամի ընտանիքի ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ ընտանիքին հետաքրքրում է, թե ինչ են կարծում հետևորդները`աղջիկ է, թե՞ տղա:

Արամ Մելիքյանն ավելի վաղ ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, ինչից պարզ է դառնում, որ նրա հղի կինը հիվանդանոցում է.

«Երեխան աշխարհի ամենաքաղցր նվերն է, որի համար արժի պայքարել, պայքարել ամեն գնով:Տերն առաջ մի օր մեր բալիկը լույս աշխարհ կգա և կիմանա, թե ինչպես է իր մաման պայքարել իր համար, նույնիսկ մինչև իր ծնվելը»,-գրել է Արամը:

Նշենք, որ ավելի վաղ նա պատմել էր կնոջ`հղիության անհնար լինելու,բժիշկների արգելքի մասին:

Վերջերս ամուսնության մասին հայտարարած դերասան Տարոն Իսպիրյանը`Պոնչը, ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել, որտեղ երևում է, որ նա չափազանց նիհարել է: Անհնար է չնկատել դերասանի արտաքնի բացահայտ փոփոխությունը: Ի դեպ`լուսանկարին կից դերասանը գրել է հետևյալը.

«Արա էս ինչ Սիմպօ եմ»:

 

Նշենք, որ մի քանի տարի է, ինչ քննարկվում է դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Պոնչի սիրավեպը։ Այս ողջ ընթացքում նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տարածվող լուրերը, սակայան մանավանդ վերջին շրջանում առավել հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով։ Պոնչն ու Տոման նաև միասին հանգստի էին մեկնել, որի կադրերով էլ Պոնչը կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում։

Օրեր առաջ էլ Տոման «Առավոտ լուսո. weekend» նախագծի շրջանակում ակնարկել էր, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված անձնականի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել էր, որ չնայած հասուն տարիքին՝ այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։

 

Մեկնաբանություն

Որոնում