Աննա Խաչատրյանը 2000-ականների ամենավառ անուններից մեկն է։ Երգչուհին այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ու երգել տարբեր միջոցառումների ժամանակ։ Աննա Խաչատրյանն իր կարիերայի ընթացքում հաճախ մասնակցել է տարբեր հարցազրույցների, որտեղ փորձել է խնամքով թաքցնել իր անձնական կյանքը։ Սակայն, օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ երաժիշտ Արման Փահլևանյանի հետ է։
Հրապարակումը բավական ջերմ է և սիրառատ, դե իսկ մեկնաբանություններում ընկերներն ու հետևորդները շտապել են երջանկություն մաղթել նրանց։
Այս հրապարակումից հետո երգչուհին հանդես է եկել նոր ֆոտոշարքով, որտեղ բավականին երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի:
Մեկնաբանություններում հետևորդները շտապել են ջերմ խոսքեր շռայլել: