Սիրտս մղկտnւմ է, գոյատևում եմ. Արմեն Մարությանը՝ դստեր ողբերգшկան մшհվան ու թոռնուհու մասին

  • Apr 10, 2024

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Արմեն Մարությանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Խոսելով դստեր ու նրա ընտանիքի ողբերգական վթարի ու այժմյան կյանքի մասին՝ դերասանը նշել էր․

«Ես մի քիչ ուրիշ կերպ ապրող մարդ եմ, ես գոյատևողների մեջ եմ, որովհետև մեծ դժբախտություն եմ տարել, ես երջանկության մասին խոսում եմ, ես չեմ կարող երջանիկ լինել։ Ինձ միամիտի տեղ եմ դրել ապրում եմ, բայց այդ ցավը հո չեն կարող իմ միջից հանել, դա անհնար է, դա այդպես հետդ պետք է գնա մինչև վերջ։ Աշխատում ենք ապրենք վաղվա օրով, մի կերպ յոլլա գնանք, տեսնենք մեր վերջն ինչ է լինում, որովհետև ես հավատում եմ, որ նրանք մի օր մի տեղ հանդիպում են, եթե նույնիսկ դա չկա, դրան պիտի հավատալ և քեզ այդպես տրամարդրել, այդպես ապրել, թե չէ կարող ես խելագարվել, դրա համար կարելի է Դավիթաշենի կամրջից քեզ գցել ու պրծնել այդ տանջանքից, բայց էլի մարդիկ կան, որոնց դու պետք ես, որենք քեզ համար կարևոր են, իրենց չցավեցնելու համար, դու այդ ցավը, տառապանքը պիտի տանես։ Հոգու ցավը ավելի դժվար բան է։ Չկա այնպիսի մարդ, ով դարդ կամ ցավ չունենա, կա մարդ, ով մի քիչ քիչ է հասկանում, կամ դնում են իրենց գժի տեղ, լռում են։ Ամենավտանգավորը լռողն է, նրանք երկար չեն ապրում, դա դժվար է»։

Մեկնաբանություն

Որոնում