ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահիրյանը երեկ՝ հուլիս 13-ին, նշում էր ծննդյան 83 -րդ տարեդարձը։
Թատրոնում և կինոյում երկար տարիների աշխատանքային փորձն ու դերերը Էվելինա Շահիրյանին սիրելի են դարձրել բոլորի համար։
Դերասանուհու համար երեկ նեղ ընտանեկան խնջույք էր կազմակերպվել, որին ներկա էին նաև Մարիամ Ադամյանն ու Միկա Ղափլանյանը։
Դե իսկ կրտսեր Էվելինան մի քանի հրապարակում է արել իր ինստագրամյան էջում՝ ցույց տալով, թե ինչպես է անցել տատիկի ծննդյան խնջույքը։