Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հյուրընկալվել էր 24TV-ին՝ խոսելով մի շարք թեմաների մասին։
StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։
Անահիտը պատմել էր նաև Վիկա Մարտիրոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին՝ ասելով.
«Չէի ուզենա անդրադառնալ ընդհանրապես տվյալ անձնավորությանը, որովհետև նպատակը առհասարակ այդ հարցազրույցի ժամանակ իմ անունը հոլովելու պարզապես այն էր, որ ռեյտինգ հավաքեր, որովհետև ուրիշ պատճառ չեմ տեսնում այստեղ։ Լիլիթ Հովհաննիսյանի հետ Կոնսերվատորիայում ենք սովորել։ Ես երբևիցե Լիլիթ Հովհաննիսյանի հետ ոչ մի միջադեպ չեմ ունեցել, մինչև հիմա իր երգերը շատ սիրում եմ։ Ինչ կատարվեց այդ անձնավորության հետ։ «Աստա լա վիստա» կլիպի ժամանակ ես ուրիշ պարային խմբի դիմեցի և դա իմ ընտրությունն էր, որովհետև ինչքան էլ մենք ժամանակին մտերիմ կարող է լինեինք, ես միշտ վճարել եմ իրենց ելույթների համար իմ կլիպերում։ Այդ ժամանակ ես որոշում եմ ուրիշ պարային խմբի դիմել և դա ինքը, փաստորեն, չմարսեց։ 12 տարի անց իմ անունը հոլովվել և հարցազրույց տալ և հենց այդ հատվածով փորձել դիտում հավաքել, ինձ համար դա ծիծաղելի է։ Կարծում եմ միայն դա չի իրականում պատճառը։ Այստեղ ուրիշ պատճառներ էլ կան։ Ինքը պարզապես մտերմացավ այն մարդկանց հետ, ում հետ ես, առհասարակ, շատ վատ հարաբերությունների մեջ եմ և իրեն պետք էր շողոքորթել այդ մարդկապց։ Դրա համար ինքը իրեն նման արտահայտություն իրեն թույլ տվեց։ Հուսամ մի օր ինքը կլինի, թե մնացածը, կփորձեն իրենք իրենցով ինչ-որ բան ներկայացնել, որ հետաքրքիր լինեն, այլ ոչ թե իմ անունը հոլովվելով և պատմություններ հորինելով կփորձեն պատմություններ հորինել»,-նշել էր Անահիտը։