EXCLUSIVE. Ամսվա մեջ օրեր են լինում, երբ բարձրաձայն լաց եմ լինում… Ու՞մ է կարոտում երգչուհի Լիլուն

  • Oct 08, 2024

StarNews.am-ի բլից հարցերին պատասխանել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած սիրված երգչուհի Լիլուն:

 Խորհուրդ, որ երբեք չեք մոռանա: 

Չեմ հիշում խորհուրդ, որով առաջնորդվեմ իմ ամբողջ կյանքում։

 Հարց, որին ըստ Ձեզ երբեք չեք առընչվի:

Կարծում էի, որ երբեք չէի առընչվի <<շոու բիզնես, թե բիզնես>> հարցին, քանի որ երգն ինձ համար այլ աշխարհ է։

 Ամենաթանկ ու կարևոր իրը:

Չունեմ թանկ ու կարևոր իր, քանի որ ինձ համար իրը իր է մնում։

 Չեք երգի միայն, ո՞ր դեպքում:

Երբեք չեմ կանգնել այդ խնդրի շուրջ, ընտանիքումս բոլորը խրախուսում են ինձ։ Երևի չեմ երգի միայն այն  դեպքում, երբ լինեմ տարիքով մեծ:

 Ինչ տվեց Ձեզ վերջին 1 տարին:

Վերջին տարին ինձ տվեց 3րդ բալիկիս՝ Էվային, ով մեծ ձեռքբերում էր ինձ համար, ով լցրեց մեր կյանքն ու ավելի երջանիկ դարձրեց մեր ընտանիքը։

Շոու բիզնես, թե բիզես:

Ես երբեք մեկը մյուսին չեմ կապում՝ բիզնեսը մնում է բիզնես։

 Ամենաշատն ում եք կարոտում:

Ամենաշատը կարոտում եմ իմ Լիլինային՝ իմ սանիկին, շատ ընկերներ ունեմ ում կարոտում եմ, Երևանս նույնպես շատ կարոտում եմ, բայց Լիլինայի հանդեպ կարոտս վերածվել է կարոտախտի։ Ամսվա մեջ օրեր են լինում, երբ բարձրաձայն լացում եմ։ Դա իհարկե ոչ ոք չի տեսնում, բայց այդ կարոտը հաղթահարել չեմ կարողանում։ 

 Սխալ, որը երբեք չեք կրկնի: 

Ամեն մարդ իր սխալների վրա է սովորում։ Ինչ սխալ էլ որ արել եմ, հետո չեմ կրկնել։Չունեմ այնպիսի սխալ, որ առանձնացնեմ։

Ափսոսում եք, որ… 

Երբեք չեմ ափոսել ոչնչի համար, ցանկացած բան մնացել է անցյալ, ես չեմ մնացել դրա մեջ ու ափսոսանքով չեմ ապրել երբեք։ Ցանկացած բան, որը կարող է դառնալ ափսոսանք ուղղակի դառնում է անցյալ։ Ես ինձ վատ կզգամ, որ ապրեմ այդ զգացողությունը․միևնույնն է դա ինձ ոչինչ չի տալու։

Երջանիկ եք, որովհետև…

Աստված պարգևել է ինձ ընտանիք, երջանիկ եմ, որ երեք երեխաների մայր եմ, որ ապրում եմ խաղաղ ու ներդաշնակ ընտանիքում, որ ընտանիքիս անդամները՝ մայրս, սկեսուրս առողջ են, երջանիկ եմ, որ ապրում եմ  ինձ սիրով շրջապատող մարդկանց կողքին։ Կարծում եմ` դա երջանկության գագաթնակետն է։

Մեկնաբանություն

Որոնում