Սոնա Ռուբենյանը հազիվ է խոսում. երգչուհին դեղեր ու վիտամիններ է ընդունում. ի՞նչ է պատահել

  • Oct 08, 2024

Երգչուհի Սոնա Ռուբենյանի սոցիալական հարթակներում պարբերաբար կարելի է նրա առօրյային ու գործունեությանը վերաբերող հրապարակումներ տեսնել։ Դստեր՝ Մարիի մասնակցությամբ հրապարակումները, երգչուհու էջերում վերջին շրջանում գերակշռող են դարձել։

Այնուամենայնիվ, այս անգամ Սոնան կիսվել էր ոչ այնքան հաճելի նորությամբ։ Երգչուհին վատառողջ է, ընդունում է դեղեր ու վիտամիններ։ Որպես պատճառ՝ Սոնան նշել էր գերհոգնածությունը՝ հորդորելով հետևորդներին ուշադրություն դարձնել հանգստին։

«Հանգստին առանց խնայելու շատ ժամանակ հատկացրեք։ Մեզ հաճախ թվում է, թե կարող ենք ու կհասցնենք ամեն ինչ։ Հասցնելը՝ հասցնում ենք, բայց երբեմն մեր փոխարեն սկսում է խոսել մեր օրգանիզմը»։

Մեկնաբանություն

Որոնում