վայելում է իր սերն ու ճանաչումը և կարելի է ասել, որ չկա այնպիսի «գործ», որը չսիրվի և կարճ ժամանակում չտարածվի ողջ համացանցով մեկ:Երգչին սիրում են, հետևում նրա գործուունեությանն ու սպասում հերթական հիթային երգին:
Արկադին պակաս ակտիվ չէ ինստագրամում:Երգիչը և նրա կինը՝ Սվետլանան, 3 երեխա ունեն՝ 2 աղջիկ և 1 տղա: Իր հերթական հրապարակման մեջ Արկադին գրկել է իր երեխաներին`խոստովանելով, որ կար ժամանակ երբ նրանք ավելի թեթև էին:
«Կյանքիս իմաստը»,- գրել է երգիչը լուսանկարին կից:
Նշենք, որ Արկադի Դումիկյանն այն երգիչներից է, ում ստեղծագործություններում մշտապես կարևորվում է ընտանիքի ու ընկերների դերը:
Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են: Երեխաներից կրտսերը տղան է՝ Ալեքսը, ով ընտանիքի միակ տղա զավակն է։ Հայրը նրա հանդեպ առանձնահատուկ ջերմ և ուշադիր վերաբերմունք ունի: Ընտանիքն ապրում է Ռուսաստանում:
Արկադիի կինը՝ Սվետլանան, հագուստի սեփական բրենդն ունի: Նա մշապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու էլեգանտ կերպարներով:
Սվետլանան բավական ակտիվ է ինստագրամում: Նա հաճախ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում: «Դուք լավագույնն եք, որ իմ հետ կատարվել է»,- երեխաների հետ լուսանկարներից մեկին կից գրել է Սվետլանան:
Նշենք, որ Արկադի Դումիկյանը սկսել է իր աստղային ճանապարհը 2015 թ.- ին, և մինչ օրս համարվում է հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Հավելենք, որ երգիչը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, որպես կանոն, նա մերժում է դրանք՝ նախընտրելով լսարանի հետ կապ պահպանել իր երգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի էջերի շնորհիվ, որոնցում բավական ակտիվ է։