Ձեր գովազդն այստեղ

Բժիշկ Օկոևը վատ արտահայտվեց ու ասեց`աղջիկ ջան, դու երբեք չես մայրանա, կինս լաց եղավ. Տիգրան Հարությունյանը պատմում է

  • Dec 20, 2024

«Սրտի տանիքներով» հաղորդման հերթական հյուրն էր Տիգրան Հարությունյանը։ 

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Տիգրան Հարությունյանը խոսեց կնոջ մասին.

«Նա իմ կյանքի լուսավոր կետերից է։ Թվում է` անհամատեղելի ենք,բայց այդ հակադրությունը ստացվեց։ Ես միշտ հպարտացել եմ իրենով»։

Տիգրանն ու Արմինեն 14տարի պայքարել են երեխա ունենալու համար։ Շատ բժիշկներ են եղել, որ ուղղակի  ջնջել են հույսի շողը, ինչպես է եղել, որ չեն հանձնվել.

«Այո, պայքարել ենք, եղել են հիասթափություններ, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ ամենի արդյունքը արդեն մեր տանը քայլում է։ Էվան մեր կյանքի գլխավոր ձեռքբերումներից մեկն է։Վերջին հիասթափություններից մեկը եղավ շատ կոշտ ու կոպիտ խոսելը կնոջս հետ մի բժշկի՝ Օկոև, Մարգարյան հիվանդանոցի, ով վատ արտահայտվեց՝ «աղջիկ ջան, դու երբեք չես մայրանա», Արմինեն լաց եղավ։ Էլ այնտեղ ոտք չդրեցինք»։

Մեկնաբանություն

Որոնում