Երեկ սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանածի ծննդյան օրն էր: Թեև ծննդյան առթիվ 24-ամյա Աննան գերշքեղ խնջույք չէր կազմակերպել , այնուամենայնիվ Աննան մի շարք շնորհավորանքներ էր ստացել`այդ թվում նշանածից:
«Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»,- գրել է Արամը`համատեղ լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:
Հավելենք, որ Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:
Նշանադրվելուց հետո հատկապես Աննայի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ. նրան հետևորդները հարցեր են գրում, հետաքրքրվում զույգի առօրյայով: