«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դարձել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ StarNews–ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Ռաֆայելը հաղորդման ընթացքում խոսել է մայրիկին կորցնելու մասին: 2015 թվականին 65 տարեկան հասակում մահացել է դերասանի մայրը: Ռաֆայելը երեկոյան էր վերադարձել Միացյալ Նահանգներից, խոսել էր մայրիկի հետ ու խոստացել, որ առավոտյան գյուղ կգնա: Բայց առավոտյան իմանում է մոր հանկարծակի մահվան մասին:Շատ անգամ նա իրեն է մեղադրում`միգուցե նախորդ օրը գնար և ամեն բան այլ լիներ:
Հիմա ամենակարևոր միջոցառումնռրից, ներկայացումներից առաջ գյում է, նստում ու զրուցում նրա հետ.
«Իմ ամենալավ հանդիսատեսը մամաս էր, ասում էր `շատ լավա, պապաս ասում էր`տղա ջան, ծամածռություն, բան, մամաս ասում էր`հա ի՞նչ լավա, ոգևորում էր ինձ: Սենց մի բան կա չէ`արա էնքան լավ գործեր, որ ընկնես դրախտ, ես համոզված եմ`իմ մայրն էնքան բարի կինա եղել, որ հիմա դրախտումա: Ես գիտեմ, որ մենք էլ պետքա շատ բարի գործեր անենք, որ գնանք դրախտ ու մեր մայրիկի կարոտն առնենք:Տարեցտարի ավելի ես զգում այդ բացը: Շատ կուզեի, որ մայրս տեսներ էն, ինչ ունենք հիմա: Ուրիշա մայրական ջերմությունը, մեկա որբանում ես մամայից, ճիշտա, պապան մեր կողքինա, արարումա, սարի պես մեր մեջքին կանգնածա, հորաքույրս`Նախշունը, որ ամեն ինչ անումա, որ տանը մամայի բացակայությունը չես զգում, որովհետև տունը մաքուրա, շենա, ուտելիք կա, դուռը բացա, բայց միևնույն ա`կա մի հատ բաց, ու էդ մաման ա: Իմ ընկերներն էլ շատ լավ գիտեն, ես էդ ամենն ավելի շատ հումորի եմ տալիս, քանի որ եթե լրջացնեմ, կարողա գժվեմ կարոտից, հումորի եմ տալիս, որովհետև իմ մաման շատ բարի, հյուրասեր, սիրված, էն լավ հարսնա եղել մեր ազգի համար: Ու բոլորը մինչև էսօր հիշում են, գալիս, ասում են`ա դե Նաթել չկար էլի, ինքն իր վատ լինելուց չէր խոսում ու դրա արդյունքում մահվան ժամանակ ոչ մեկս իրա կողքը չէինք, երեկոյան եկա հյուրախաղերից, միշտ գնում էի գյուղ, էդ օրը չգիտեմ ինչ եղավ, մնացի քաղաքում, առավոտյան զանգեցին, ասեցին հասի, մինչև հասա`եղավ էն ինչ եղավ, մենք չէինք հավատում, որ կարա տենց բան լինի: Առողջական խնդիրներ`ճնշում ուներ, բայց գնում էինք հիվանդանոց, բան: Երբեմն ինձ մեղադրում եմ, ասում եմ`եթե գիշերը գնայի, շուտ հիվանդանոց կտանեի, բայց եղավ էն, ինչ եղավ: Մայրիկիս գերեզմանը մեր համար սրբատեղիա, եթե մեր հետ մի բան լինումա,պետքա գնանք, կիսվենք: Հայրս մինչ օրս չի հաշտվում, 10 տարի պայքարեց, որ մամայի գերեզմանի մոտ ծառեր աճացնի ու արեց»,- Ռաֆայելը հուզվեց ու հավելեց, որ մայրը միշտ կենդանի կմնա իր հիշողության մեջ: