Հուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանը երգ է նվիրել ծնողներին և հուզել նրանց

  • Aug 16, 2024

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանի մայրիկի և հայրիկի  հարսանիքն է: Արամի ծնողները նշում են ամուսնության 40 ամյակը սակայն տարիներ առաջ պսակադրություն չեն ունեցել և այսօր ընտանիքը դա կազմակերպել է։ 

Արամն ու ընտանիքի մյուս անդամները ակտիվորեն հրապարակում են կադրեր, որտեղ երևում է որքան նրբանկատ է պատրաստվել ընտանիքն այս օրվան: Նրանք բոլորը կրում են սպիտակ զգեստներ: Հավելենք, որ օրվա հատուկ հյուրը Արմուշն է՝ ԱՄՆ-ից:

Արամ Մելիքյանը խնջույքի ժամանակ անակնակալ երգ է նվիրել ծնողներին, որի բառերը հուզել են նրանց.

«Իմ ուրիշ մայր, իմ թանկ, իմ ազնիվ՝ ամեն ինչ զոհած ու նվիրած, իմ քաղցր, իմ մամա»,-  ահա այսպիսինն են Արամի երգի բառերը` նվիրված մայրիկին։

Մեկնաբանություն

Որոնում