Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:
Այս անգամ Սիրուշոն ներկայացրել է իր դստեր և ամուսնու զբոսանքը, որտեղ Լևոնը Զաբելին ծանոթացնում է կենդանիների հետ: