Երգչուհի Օկսի Ավդալյանին կարելի է համարել այն երգչուհիներից, ովքեր իրենց գործունեության ընթացքում առավել շատ քննադատվում են, քան`գովեստի խոսքերի արժանանում:
Չնայած այդ ամենին` նա այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և´ իր գործունեության մեջ, և´ իր ինստագրամյան հարթակում:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում է երգչուհու անձնական կյանքը, ամուսնալուծության լուրերը և այլն:
Ամուսնալուծության լուրերից հետո Օկսին այսօր նորածին փոքրիկի հետ հրապարակում է արել ու շնորհավորել ծանոթներից մեկին`փոքրիկի լույս աշխարհ գալու առթիվ: