Ալկոհոլը, թմրանյութերը լուծում չեն… Անի Քոչարը`անքուն գիշերների, տառապանքի մասին

  • Jul 23, 2024

Լրագրող Անի Քոչարն հաճախ է իր ինստագրամյան հարթակում կիսվում այս կամ այն իրավիճակներով, որոնք տեղի են ունենում իր կյանքում:

Անին նաև այդ իրավիճակները ներկայացնում է`ցույց տալու մարդկանց իր դժվարություններն ու միևնույն ժամանակ իր ուժը`կյանքի ցանկացած մարտահրավերի դիմաց:

Հերթական հրապարակումով լրագրողը հորդորել է չծնել, չկորցնել մարդկային կերպարանքը ու սկզբնունքներին չդավաճանել:

Անին նշել է, որ թմրանյութերը, ալկոհոլն ու մոլախաղերը լուծում չեն: Լրագրողը նշել է նաև, որ այն ամենն, ինչի միջով ընթերցողն անցնում է, անցողիկ է, շուտով ավարտվելու է:

Նշենք, որ օրեր առաջ էլ Անին հրապարակում էր արել,որի ժամանակ խոսել էր իր դստեր առողջական վիճակի: Բանն այն է, որ փոքրիկը մի քանի օր բարձր ջերմում էր:

Լրագրողն հիվանդանոցից հրապարակում էր արել ու խոսել հերթական անգամ պլանների չնախատեսված փոփոխության մասին:

Անին նաև ցույց էր տվել փոքրիկին ու հավելել, որ ատամիկներն իրենց դժվար են տրվում:

Մեկնաբանություն

Որոնում