Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել միջադեպի հետ կապված
«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է:Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն»,- նշված է հայտարարության մեջ:
Հատկանշականն այն է, որ տվյալ և նմանօրինակ ընկերությունները, ըստ նորմայի, վարորդ աշխատանքի ընդունելիս, պարտավոր են քննության ենթարկել, ապա նոր մի շարք քաղաքացիների առաջ նմանատիպ խնդիրներ առաջացնել: Եվ այստեղ հարց է ծագում` Yandex Go-ն իր ձեռքերը լվանու՞մ է այս սկանդալային դեպքից, և որքանո՞վ է ապահովագրում մյուս քաղաքացիների`նմանօրինակ սկանդալներից զերծ մնալը և առհասարակ, մեկի կետից մյուս կետի` ապահով տեղափոխումը:
Հիշեցնենք, որ երեկ դերասանուհի Լիա Զախարյանը հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես էր Yandex Go-ի վարորդն իրեն վիրավորանքներ հասցնում, սպառնում։ Դերասանուհին նաև հայտնել է, որ պատրաստվում է Ոստիկանություն դիմել։ Ներկայացնում ենք Լիայի խոսքը՝ առանց մեկնաբանության։