«Սրտի տանիքներով» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել լրագրող Արուս Տիգրանյանը։ StarNews-ը ներկայացնում է զրույցի հետաքրքիր հատվածները։
Իր խոսքում լրագրողը պատմել էր, որ մի քանի տարի առաջ՝ հղիի կարգավիճակում վթարի է ենթարկվել, ու այդ թեմայի մասին որոշ մանրամասներ էր հայտնել.
«Երբ առաջին անգամ մեքենաս խփեցի, վախս անցավ, չեմ տեսել դա ոնց է եղել, ես ձախ էի նայում, աջս ուշադիր չեմ եղել, ու մինչև հիմա չգիտեմ ես եմ մեղավոր եղել, թե էն մյուս վարորդը։ Ինքը ասեց, որ ես եմ խփել, ես էլ քանի որ նոր վարորդ էի, ու տղամարդ էր ինքը, մտածեցի, որ ինձ ոչ մեկը չի հավատա ու հղի էի»,- պատմել էր լրագրողը։
Անդրադառնալով իր՝ էմոցիոնալ լինելու և մայրության թեմային, Արուսը ասել էր.
«Ես չեմ կարողանում շփվել էն մամաների հետ, ովքեր ինքնազոհության մեջ են ապրում, ովքեր իդեալականացված մամայության դերն են խաղում, որովհետև ես գիտեմ, որ շատ մարդկային ա հոգնելը, շատ մարդկային ա՝ չուզել երեխայի հետ խաղալ։ Ես սիրում եմ, որ մարդիկ անկեղծ են իրենց թուլությունների հետ: Վերջին շրջանում, որքան ապրում եմ, զգում եմ, որ աշխարհում չկա աններելի բան»,- նշել էր Արուսը։