Դերասան Էդգար Իգիթյանը ժամանակ առ ժամանակ ակտիվություն է ցուցաբերում իր ինստագրամյան էջում: Էդգարի հերթական հրապարակման մեջ դերասանն իև որդու հետ է` գրկախառնված:
«Աստված ինձ սովորեցրել է ժպտալ… Անկախ նրանից, թե որքան մեծ է իմ առաջադրանքը, անիմաստ է, եթե ես չգիտեմ, թե ինչպես ժպտալ ու ստիպել ուրիշներին լավ զգալ ինձ հետ»,- այսպիսի գրառում է կցել դերասանն իր հրապարակմանը:
Թե ինչ է կատարվել դերասանի կյանքում, դժվար է ասել, սակայն նրա հրապարակումը սովորականի նման չէ…
Հիշեցնենք նաև, Էդգար Իգիթյանն ու նրա կինը արդեն 8 տարի է միասին են։ Այդ մասին հայտնել էր դերասանի կինը՝ իր ինստագրամյան էջում համատեղ լուսանկար տեղադրելով։
Դրանից հետո նրա հետևորդները հարցրել էին, թե ինչպես է զույգը ծանոթացել։ Լուսինեն անկեղծորեն պատասխանել էր հարցին.
«Սոցիալական ցանցի միջոցով ենք ծանոթացել. իմ նկարը տեսել էր ֆիթնես էջում, այդ տարիներին (կին) ֆիթնես մարզիչներ գրեթե չկային։ Ես առաջիններից եմ եղել Հայաստանում։ Էդգարն էլ այդ տարիներին մարզչական գործունեությամբ էր զբաղվում, իրեն շատ էի հետաքրքրել, շատ սիրուն նամակ էր գրել, որոշեցի պատասխանել»։
Նշենք, որ դերասան էդգար Իգիթյանը վերջին տարիներին բավական լայն ճանաչում ձեռք բերեց սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ:
Հանրությունը սիրեց ոչ միայն Էդգարին, այլ նաև նրա ընտանիքը: