Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը նշում են ամուսնության 11 տարին

  • Jul 04, 2024

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։ Զույգին սիրում են, լսում նրանց հիթային երգերը, հետաքրքրվում անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։

Այսօր նրանց ընտանիքում տոն է: Զույգը նշում է ամուսնության 11 տարին: Այս առիթով Մարտինը հրապարակում է արել`գրելով հետևյալը.

«Happy 11 anniversary my love մի բան էլ ավել»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է ինչ ընտանիքը կազմակերպում էր իր գործերն այնպես, որ տեղափոխվի Միացիալ Նահանգներ։ 2021 թվականին Հենց ԱՄՆ-ում Մարտինն ու Հռիփսիմեն հայտնեցին, որ սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Նրանց որդին՝ Ռոբերտը ծնվեց ԱՄՆ-ում։

Որոշ ժամանակ անց երգչուհին որդիների հետ վերադարձավ Հայաստան։ Ապա բոլոր գործերն ավարտելուց հետո, արդեն այսօր հստակ է, որ ընտանիքը վերջնական տեղափոխվել է ԱՄն՝մշտական բնակության։

Այդ մասին թերև փաստում է այն, որ Հռիփսիմեն այնտեղ բիզնես է հիմնել՝ բացելով իր «Հայկական ձայներ» վոկալ ստուդիան։
Կարելի է նրանց համարել Հայկական շոուբիզնեսի ամենակայացած և հաջողության հասած զույգերից մեկը։

Մեկնաբանություն

Որոնում