Ձեր գովազդն այստեղ

Իմ Ջեկփոթ հաղթողը… Մենչի դուստրը մեծ գումար է շահել

  • Jul 30, 2024

Ամերիկաբնակ հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը`Էլինան բավական ակտիվ է համացանցում:

Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում, որոնցից շատերում սիրելիի հետ է:

Նա հաճախ է ցույց տալիս, թե սիրելին իրեն ինչ շքեղ նվերներ է անում: Բացի այդ Էլինան ինտենսիվ զբաղվում Է իր կազմվածքով, ժամանակ առ ժամանակ քաշ կորցնում և կիսվում այս ամենով:

Այս անգամ Էլինան և սիրելին  ինստագրամյան էջում ցույց են տվել իրենց վայելքները Լաս Վեգասում: Կադրերից երևում է, որ Մենչի դուստրը կլորիկ գումար է շահում:

«Իմ շեքփոթ հաղթողը»,- գրել է Էլինայի սիրելին կադրերին կից:

 

Նշենք, որ զույգը պատրաստվում է ամուսնության:

Մեկնաբանություն

Որոնում