Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամուսինն այն մարդկանցից է, ով չի ցանկանում լինել հանրության ուշադրության կենտրոնում, հետևաբար այս տարիների ընթացքում Հասմիկը երբեք չի ցույց տվել ամուսնու դեմքը: Անգամ նշանադրության, հարսանիքի օրը,նրա բոլոր հրապարակումներում ամուսինը մեջքով էր:
Երեկ զույգը միասին ժամանակ է անցկացրել հայաստանյան լողավազաններից մեկում, որտեղից էլ կադրեր է հրապարակել դերասանուհին: Ինչպես միշտ`Հասմիկը թաքցրել է ամուսնու դեմքը, սակայն շտապել է ցույց տալ միմյանց հանդեպ ջերմությունը` մի քանի սթորիներով:
Նշենք, որ ամիսներ առաջ Հասմիկի դստեր`Նարէի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով Հասմիկը խնջույք էր կազմակերպել, որը ավելի շատ հիշեցնում էր հարսանիքի: Նա հարյուր հյուրերի մասնակցությամբ երեկո էր կազմակերպել` ինչպես միշտ փայլուն զգեստ և դիմահարդարում գերադասելով: