Վերջերս 3-րդ անգամ մայրացած երգչուհի Լիլուն իր ինստագրամյան էջում հրապարակել է նորածին դստեր նոր լուսանկարները: Հետևելով դրանց`ակնհայտ երևում է, որ Լիլուի կրտսեր դուստրը նման է ավագ դստերը:
Նշենք, որ վերջերս երգչուհի Լիլուի ամուսինը՝ Արկադին, նշում էր ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 39 տարեկան:
Արկադիի ծննդյան անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից։ Տոնական սեղան, զուռնա-դհոլ, թանկարժեք նվերներ։ Լիլուն բազմաթիվ կադրեր էր հրապարակել՝ ցույց տալով, տոնական օրվա սկիզբը, միաժամանակ՝ զվարճալի գրառումներ կատարելով։
Համատեղ կյանքի ընթացքում Լիլուն և Արկադին կարողացել են ամուր ընտանիք ստեղծել, որտեղ մեծանում են 3 երեխաները, սակայն ինչպես իրենք էին նշել՝ հարաբերությունների սկզբում խոչընդոտներ եղել են, որոնք իրենք կարողացել են հաղթահարել։