EXCLUSIVE. «Բարձր ջերմություն ուներ»… Գևորգ Մկրտչյանը`կնոջ առողջական վիճակի մասին

  • Aug 30, 2024

StarNews-ը գրել է այն մասին, որ դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի կնոջ` Քրիստինայի երկրպագուները նկատել են, որ պասիվություն է տիրում նրա էջում:

Նրանք շտապել են ճշտել`ինչով է պայմանավորված պասիվությունը, ինչին ի պատասխան դերասանուհին նշել է, որ շուտով կվերադառնա, իրեն ժամանակ է հարկավոր: Լուսանկարում, որը հրապարակել է դերասանուհին, վերջինս թթվածին է ստանում:

Քրիստինայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով` կապ հաստատեցինք Գևորգի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ հետ արդեն ամեն բան կարգին է:

«Արդեն ամեն ինչ կարգին է: Բարձր ջերմություն ուներ, բայց արդեն ապաքինվում է: Շնորհակալություն անհանգստանալու համար»,- իր խոսքում նշեց դերասանը:

StarNews-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Քրիստինային:

Մեկնաբանություն

Որոնում