Գժվում եմ քո համար, իմ արքայադուստր. Յանա Դանիելյանը ուղեկցել է դստերը դպրոց

  • Sep 02, 2024

Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի դուստրը՝ Ադելը, այսօր շատ աշակերտների նման վերսկսել է իր հերթական ուսումնական տարին:

Ադելին ուղեկցել է մայրիկը, ով համատեղ կադրեր է հրապարակել`գրելով հետևյալը .

«Գժվում եմ քո համար, իմ արքայադուստր»:

Նշենք, որ ավելի վաղ Ադելի ծնունդն էր, ինչի առթիվ կրկին անգամ Յանան հրապարակում էր արել: Այս ամենին զուգահեռ Սուրեն Փահլևանյանը լուռ է, նա իր հարցազրույցի ժամանակ նշել էր, որ երկրորդ ամուսնությունից հետո շփումը դադարել է դստեր հետ և հավանաբար դա է պատճառը, որ Սուրենը հրապարակում չի արել։

Հավելենք նաև, որ նախորդ տարի Սուրենը մասնակցել էր դստեր տարեդարձին։

Մեկնաբանություն

Որոնում