Շաբաթ օրը գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ էր դարձել Լոռու և Տավուշի մարզերում։
Կան անհետ կորածներ: Երեկ հայտնի դարձավ, որ աղետի գոտում կա 3 զոհ։
Հայ հայտնիներից շատերն են արձագանքել լուրին`հայտնելով իրենց ցավը:
Երգչուհի Սիրուշոն, ով այս օրերին գործուղման է մեկնել, իր ինստագրամյան էջում ևս անդրադարձ է կատարել եղածին`գրելով հետևյալը.
«Տեսա ինչ է կատարվում Հայաստանում: Չի ստացվում ուրիշ թեմայի, աշխատանքի վրա կենտրոնանալ, ուզում եմ վերանա էս սև գիծը»: