Այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները և ես ընդհանրապես չեմ փոշմանում.Անահիտ Սիմոնյանը որդու հետ ԱՄՆ-ում է`մշտական բնակության

  • Oct 02, 2024

Գրեթե մեկ ամիս առաջ հայտնել ենք, որ երգչուհու Անահիտ Սիմոնյանը և որդին`Արմանը, մեկնել են ԱՄՆ: Նրանք օդանավակայանում հրաժեշտ են տվել մտերիմներին: Անահիտի մտերիմներից շատերը ինստագրամյան էջում հրապարակել էին սթորի`մաղթելով նոր երկրում ուրախ կյանք:

«Թող նոր երկրում քեզ համար նոր ու գեղեցիկ կյանք սկսվի»,-նշել էին երգչուհու ընկերները:

Խոսակցություններ կային, որ երգչուհին ՀՀ-ում վաճառել է ամեն բան ու տեղափոխվել ԱՄՆ`մշտական բնակության:

Արդեն այսօր Անահիտը հանդես է եկել անկեղծ խոսքով` պատմելով, որ տվյալ լուրը համապատասխանում է իրականությանը:

«Ինչպես և խոստացել էի`այսօր հոկտեմբերի 1- է, և ես կսկսեմ որոշակի չափով վարել իմ ինստագրամը, Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները, և այո´ ես ընդհանրապես չեմ փոշմանում: Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց, շատ լավ դպրով, ընկերներ ունի, հարմարվել ենք: Իսկ եթե ավելի լուրջ, ես սիրում եմ մշտապես շարժման մեջ լինել: Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ կետում հասկանում ես, որ դու քո առավելագույնն արել ես ու այդտեղ էլ չես կարող բան անել, պետք է ընդլայնվես: Այս պահին ԱՄՆ-ն այդ հնարավորությունը տալիս է: Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը: Այս պահին իմ ու երեխայի «նավի նավապետը» ես եմ: Ես կարծում եմ, որ այս պահին այսպես է պոտէ ու այսպես է ճիշտ, իր ապագայի մասին մտածելով, մեր ապագայի մասին մտածելով: Մենք ժամանակավորապես տվյալ որոշումն ենք կայացրել, ես ինքս եմ պատմում Ձեզ, որ այլ տեղերից այլ հեքիաթներ չլսեք: Իմ խորհուրդը Ձեզ`ապրեք Ձեր կյանքը լիովին երջանիկ: Մենք չունենք 5 կյանք, մենք ունենք 1 կյանք ու պետք է ստանանք մաքսիմումը էդ կյանքից»,-ասել  է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Մեկնաբանություն

Որոնում