Չկտրվել արմատներից, հիշել պատմությունն ու փոխանցել սերնդեսերունդ։ Հենց այս արժեքներն են դարեր շարունակ հային հայ պահել՝ հասցնելով մինչև մեր օրեր։ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը ստանձնել է այս պատասխանատվությունն ու դրա ապացույցը կենտրոնի կողմից իրականացվող հայանպաստ նախագծային աշխատանքներն են։
Կրթահամալիրո 4֊րդ դասարանի աշակերտները նախագծային աշխատանքի ընթացքում ուսումնասիրել էին Վանի թագավորության երեքհազարամյա դամբարանըh։ Ավելին, փոքրիկիշխանցիները կազմակերպել էին հարցում, որի ընթացքում պարզ էր դարձել, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ դամբարանի և նրա տեղադրության մասին։
Եվ այդ բացը լրացնելու նպատակով աշակերտները մարդկանց սկսել էին պատմել դամբարանի գոյության մասին՝ անգամ իրավաբանի օգնությամբ նամակ ուղարկելով ՀՀ ԿԳՄՍՆ և Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով քայլել ձեռնարկել բիայնական դամբարանի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Ճանաչողական նման քայլ էին ձեռնամուխ եղել նաև կենտրոնի բարձր դասարանների սաները՝ ուսումնասիրելով և հանրայնացնելով Վանի թագավորության շրջանի հուշարձանները, նրանց պատմությունը։ Թիմի անունն էլ պատահական ընտրված չի եղել՝ «Թեյշեբա»։ Թիմը նշանակաքի արդյունքներ է գրանցել՝ պատրաստելով Teysheba.am տեղեկատվական կայք, որն իր մեջ ամփոփում է տեղեկություններ՝ Վանի թագավորության հնավայրի և հուշարձանների մասին։
Ըստ սաների՝ ԿԳՄՍՆ-ն բավարար աջակցություն չի ցուցաբերում պեղումներ կատարելու և հնավայրերը հանրայնացնելու համար, ուստի, նրանք ունեն առաջարկ. տեղադրել դամբարան տանող ճանապարհին տեղեկատվական և ճանապարհային ցուցանակ։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը Բիայնական դամբարան և Թեյշեբաինի արգելոց – հնավայր այցերը դարձնել դպրոցականների համար պարտադիր ծրագրային։
Տուրիստական կազմակերպություններին անցկացնել շրջագայություններ վերոնշյալ հնավայրերում։
Այս կարևոր նախագծերը միայն մի մասն են, որ կատարվում են «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում։ Այստեղ վստահ են՝ միայն սեփական պատմությունն իմացող ու գնահատող սերունդը կարող է իսկապես պահել ու հզորացնել հայրենիքը։