ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն կնոջ`Անի Օհանյանի հետ նոր հրապարակում է արել: Լուսանկարն արված է օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած Սիրուշոյի մենահամերգից, որի ժամանակ նաև երգել էր Անդրեն:
Հետևելով սթորիներին`երևում է, որ Անդրեի կինը մայրանալուց հետո առավել գեղեցիկ ու կանացի տեսք ունի:
Թեպետ զույգը չի պատմել այն մասին, թե երբ է ծնվել իրենց փոքրիկը, այնուամենայնիվ պարզից էլ պարզ է, որ նա մի քանի ամսական է, սակայն պարզ չէ`ինչու են նրանք խուսափում հրապարակել ծննդյան հստակ օրը:
Նշենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Անդրեն հայր կդառնա: Այս մասին երգիչը սիրո տոնին հայտնել էր`հրապարակելով կնոջ հետ համատեղ տեսանյութ, որտեղ Անին հղիի գեղեցիկ կարգավիճակում էր:
Նշենք, որ Անդրեն 2 տարի առաջ իր հետևորդներին ուրախացրեց այն նորությամբ, որ սիրելի ունի։ Այդ օրվանից Անդրեի ու Անիի սիրո պատմությունը, ապա նաև երկրում տիրող պատերազմական ու լարված իրավիճակի պատճառով հետաձգված հարսանիքը շատ քննարկվեց։Անդրեն ու Անին մեկնեցին ԱՄՆ և արդեն այնտեղ են ապրում:
Տևական ժամանակ առաջ կար կասկած, որ Անին կարծես հղի է։ Կասկածի առիթ տալիս էին իհարկե զույգի վերջին հրապարակումները։
Անին անդրադարձավ լուրերին ու հայտնեց, որ Անին հղի չէ, նա ասել էր`երեխա կունենան ամուսնությունից հետո։ Խոսակցությունից մեկ ամիս անց Անդրեն ու Անին ԱՄՆ-ում պսակադրվեցին։