Համերգային շքեղ ծրագիր, երաժշտական նորություններ ու ոչ միայն. Սարինա Քրոսի սոցիալական էջերը՝ վերջին մեկ շաբաթում

  • Jul 09, 2024

Սոցիալական հարթակները հայտնիների համար ժամանակակից լավագույն միջոցն են՝ երկրպագուների հետ շփվելու, անձնական ու աշխատանքային նորությունները ներկայացնելու համար։

Արտասահամանում հայ երգի դեսպան համարվող երգչուհի Սարինա Քրոսը նույնպես բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում ու հետևորդներին հաճախ է ուրախացնում նոր հրապարակումներով։ Ուսումնասիրելով Սարինայի ինստագրամյան էջը, կարելի է հասկանալ, թե ինչ բուռն աշխատանքային գործունեության մեջ է երգչուհին՝ մանավանդ վերջին շրջանում։

Ընդամենը շաբաթներ առաջ Սարինան մեծ մենահամերգ ունեցավ ԱՄՆ-ում՝ իսկական տոն պարգևելով երկրպագուներին։ Օրեր առաջ էլ երգչուհին կիսվել էր իր համար այդքան կարևոր օրվա բացառիկ կադրերով՝ ինչպես համերգային ծրագրից, այնպես էլ՝ բեքսթեյջ, ու արժանացել էր բազմաթիվ դրական մեկնաբանությունների։

Սարինան այս ընթացքում հասցրել է ներկայանալ նաև ստեղծագործական նորություններով, լսարանի դատին հանձնելով հունարեն նոր գեղեցիկ կատարում, որն անմիջապես ջերմ ընդունելության է արժանացել ունկնդիրների կողմից։

Երգչուհու սթորիները նույնպես բավական հագեցած են. Սարինան զբաղվբւմ է սպորտով, վարում է առողջ ապրելակերպ ու այդ մոտիվացիոն կադրերով կիսվում հետևորդների հետ։

Դե, իսկ ամենամեծ անակնկալը առջևում է. օրերս Սարինա Քրոսը հայտնեց, որ Սեպտեմբերի 28-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կներկայանա համերգային ծրագրով՝ հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար։ Շքեղ համերգային երեկո՝ ամենասիրված երգերի կատարմամբ։ Երկար սպասված ու կարևոր համերգային օրը մոտենում է։

Մեկնաբանություն

Որոնում