StarNews-ի աչքից չի վրիպել Էդգար Իգիթյանի ու նրա կնոջ նոր լուսանկարը, որտեղ երևում է, որ դերասանի կինն ասես կլորիկ փորիկ ունի: Լուսանկարը շատերի մոտ տպավորություն է թողել, որ զույգը սպասում է իրենց 2-րդ բալիկին: Արդյո՞ք տպավորությունը ճիշտ է , թե ոչ, խոստանում ենք հայտնել մոտ ժամանակներում:
Հավելենք, որ Էդգար Իգիթյանն ու նրա կինը արդեն 8 տարի է միասին են։ Այդ մասին հայտնել էր դերասանի կինը՝ իր ինստագրամյան էջում համատեղ լուսանկար տեղադրելով։
Դրանից հետո նրա հետևորդները հարցրել էին, թե ինչպես է զույգը ծանոթացել։ Լուսինեն անկեղծորեն պատասխանել էր հարցին.
«Սոցիալական ցանցի միջոցով ենք ծանոթացել. իմ նկարը տեսել էր ֆիթնես էջում, այդ տարիներին (կին) ֆիթնես մարզիչներ գրեթե չկային։ Ես առաջիններից եմ եղել Հայաստանում։ Էդգարն էլ այդ տարիներին մարզչական գործունեությամբ էր զբաղվում, իրեն շատ էի հետաքրքրել, շատ սիրուն նամակ էր գրել, որոշեցի պատասխանել»։
Նշենք, որ դերասան էդգար Իգիթյանը վերջին տարիներին բավական լայն ճանաչում ձեռք բերեց սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ:
Հանրությունը սիրեց ոչ միայն Էդգարին, այլ նաև նրա ընտանիքը: