Ամուսնալnւծության հայց է ներկայացրել սիրված երգչուհին. Աստղային օրվա ամփոփում

  • Aug 21, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասան-ամուսիններ Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի որդին՝ փոքրիկ Միքայելը, նշում էր ծննդյան 3-ամյակը, ու ծնողները տոնական այդ կադրերով կիսվել էին սոցիալական հարթակներում։

Իր ծննդյան տարեդարձն էր նշում նաև ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի որդին։ Երգիչը որդու համար թեմատիկ խնջույք էր կազնակերպել՝ այդ կադրերը հրապարակելով ինստագրամյան իր էջում։

Երգիչ Արամ MP3-ն էլ զվարճալի հոլովակի միջոցով շնորհավորել էր ընկերոջ՝ դերասան Դավիթ 

Թովմասյանի ծննդյան տարեդարձը։

Արփի Գաբրիելյանն էլ ընտանեկան հանգստի է մեկնել Կիպրոս ու հերլական գրառման միջոցով պատմել էր այս շրջանում իր զգացողությունների մասին։

Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում են։ Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել Լոս Անջելեսում, ինչը համընկել է 2022թ. Ռայսբորոյում կայացած նրանց հարսանեկան արարողության օրվա հետ։ Այս ամուսնալուծությունը նշանավորում է հերթական շրջադարձը երկու գերաստղերի սիրո պատմության մեջ, որը տասնամյակներ գտնվել է ուշադրության կենտրոնում։

Մեկնաբանություն

Որոնում