Պապային պաչի, հոգնեցի՞ր պաչպչվելուց. Արամ Մելիքյան հումորային հրապարակումը

Join Telegram
  • Jul 18, 2024

Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հղի կնոջ, ինչպես նաև իրենց շնիկի հետ տեսանյութ, որտեղ շբիկը հրաժարվում է համբուրել Արամի կնոջը, սակայն երբեք չի հրաժարվում համբուրել Արամին:

«Հոգնեցիր՞ պաչպչվելուց, Լուկ»,- հարցնում է Արամը շնիկին:

Իսկ օրեր առաջ էլ Արամը հղի կնոջ հետ սիրառատ տեսանյութ էր տարածել, որում Արամը համբուրում էր սիրելիի փորիկն ու երգում:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Նշենք, որ վերջերս Արամ Մելիքյանը կնոջ հետ ստանձնել էր պսակադրվող զույգի քավորի և քավորկնոջ պարտականությունը: Երեկոյին բնականաբար եղել էին նաև նրանց դուստրերը`Էլիզն ու Ստելլան, ովքեր բավականին լավ ժամանակ են անցկացրել: Էլիզի հետ եղել էր նաև նրա սիրելին:

Նշենք, որ այս ընտանիքի բոլոր անդամները բլոգերներ են:

Էլիզան շատ ակտիվ է ինստագրամում ու շատ հաճախ շփվում է հետևորդների հետ:

Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդները ճշտել էին, թե երբ է պատրաստվում նշանադրվել Արամի դուստրը:

Վերջինս հումորային պատասխան էր տվել`կոչ անելով հետևորդներին, որ հարցը տան իր սիրելիին:

Մեկնաբանություն

Որոնում