Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին դարձավ 23 տարեկան: Ռոզան իր ինստագրամյան էջում հոբելյանական տեսանյութ է հրապարակել, որին էլ հաջորդել են մեկնաբանությունները`ուղղված նրան:
StarNews-ը հետևել ու առանձնացրել է դերասանուհու ծննդյան առաջին կադրերը:
Հավելենք, որ օրեր առաջ դերասանուհին ինստագրամի սթորի բաժնում հրապարակել էր եղբոր հետ ջերմ լուսանկար` շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
«Իմ ամեն ինչ, շնորհավոր»,- գրել էր Ռոզան:
Նշենք, որ Ռոզան այժմ ակտիվորեն վարում է ինստագրամյան իր էջը, հաճախ է գովազդով զբաղվում ու կիսվում լուսանկարներով ու տեսանյութերով։
Հետևորդների հետ անմիջական շփումը պահպանելու նպատակով դերասանուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։
Հերթական հարցուպատասխանի ժամանակ նրան հարցրել են`արդյո՞ք դերասանուհին ամուսնանում է:
Ռոզան հարցին պատասխանել էր էմոջիների միջոցով, որոնք զարմանք են արտահայտում: