Անչափ հուզիչ… Լիլիթ Կարապետյանն օդանավակայանում դիմավորում է որդուն

  • Oct 01, 2024

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հուզիչ սթորի, որտեղ օդանավակայանում նա դիմավորում է որդուն: Մայր ու որդի հուզվում են միմյանց գրկելով:

Նշենք,որ Կարենն արդեն 15 տարեկան է:Լիլիթի որդու հայրը երգիչ Դավիթ Թուջարյանն է:

Նշենք նաև, որ Կարենը մոտ 5 տարի հայրիկի հետ կապ չունենալուց հետո կրկին շփվեց նրա հետ: Տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում Լիլիթը հետևյալն է նշել.

«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»:

Մեկնաբանություն

Որոնում