Մի կողմում` շքեղ հարսանիքներ, երգչուհիների ջերմ կատարումներ, մյուսում` անպատճառ մաhեր… Հայ հայտնիների weekend-ը

  • Jun 04, 2024

StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ինստագրամյան հարթակի հրապարակումներն ու սկանդալները:

Շաբաթ օրը Հունիսի 1-ն էր`Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ամբողջ համացանցը ողողված էր փոքրիկների ջերմ ու լուսավոր տեսանյութերով ու նկարներով։ Հայ հայտնիները նույնպես հրապարակել էին իրենց երեխաների լուսանկարները՝ կից բարեմաղթանքներ գրելով.

Երգիչ Արամ MP3-ը իր դստեր՝ Շողերի հետ համատեղ էր լուսանկարներ հրապարակել։

Հռիփսիմե Հակոբյանն էլ որդիների համատեղ լուսանկարն էր տարածել՝ գրելով.

«Աստված պահապան աշխարհի բոլոր մանուկներին, շնորհավոր հունիսի 1»։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ օրվա առթիվ հանդես էր եկել ընտանեկան հրապարակումներով։

«Շնորհավոր ձագուկներ ջան ձեր տոնը։ Հենց այս պահին միայն մի ցանկություն կա, որ ապրեք խաղաղ երկրում։ Երանի մի օր մեր մոլորակը դառնա ավելի բարի, ապահով ու մեծանան անհոգ մանկությամբ։ Ուզում եմ ձեր դեմքին միմիայն ժպիտ տեսնեմ»,- երեխաների լուսանկարին կից գրել էր Լուսինե Թովմասյանը։

Երգիչ Արաբո Իսպիրյանն էլ հրապարակելով կնոջ և դուստրերի հետ համատեղ լուսանկար նշել էր.

«Շնորհավոր երեխաների միջազգային օրը։ Պետք է փայփայենք այն վառ ժպիտները, մեծ երազանքներն ու հնարավորությունները, որոնք երեխաներն իրընց ծնունդով բերում են մեր կյանք։ Միշտ պետք է ձգտել ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն սիրված, գնահատված, ապահով և հզոր կզգա»։

Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու՝ Տեսլայի հետ լուսանկարներին կից գրել է.

«Վստահ չեմ ով է ում ավելի շատ պաշտպանում, բայց, եթե իրենց պաշտպանելու միտքը կօգնի դառնալ ավելի լավը, ապա ի գործ»:

Լիլուի որդին այսօր նաև նշում էր ծննդյան տարեդարձը, ու երգչուհին գրել էր.

«Շնորհավոր ծնունդդ, Ռոբ, շնորհավոր հունիսի 1։ Թող բոլոր բալիկներին Աստված պահապան լինի»։

Հռիփսիմե Ելինյանն էլ հրապարակելով իր և Գրիգոր Դանիելյանի որդիների լուսանկարները, նշել էր.

«Շնորհավոր, սեր»։

Շաբաթ օրը

երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել շքեղ մի հարսանիք, որի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանի որդին է։

Ալեքսանյաներն իրենց ողջ ընտանիքով մասնակցել են հարսանիքին ու տարբեր հրապարակումներով կիսվել իրենց ինստագրամյան էջերում։

Այս հարսանիքը վստահաբար երկար կհիշվի ոչ միայն իր շքեղությամբ ու էլեգանտությամբ, այլ նաև անակնկալներով։

Փեսայի կրտսեր եղբայրը երեկոյի ընթացքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին և անակնկալ երգ նվիրեց նրան։ 

Իսկ երգը կատարեց Սարո Թովմասյանը։

Հայկական երգարվեստում բավականին մեծ ճանաչում ու սեր վայելող երգչուհիներ Նունե Եսայանը, Սիրուշոն և Սոնա Ռուբենյանը վերջին օրերին համերգային ծրագրով արտերկրում էին:

Հենց այնտեղ նրանք համատեղ կատարումով տեսանյութ են նկարել, որում հրաշալի  ձայնային տվյալներ ունեցող արտիստները ակապելա կատարում են Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» հայտնի ստեղծագործությունը:

Առաջարկում ենք դիտել հայուհիների մասնակցությամբ ջերմ ու պրոֆեսիոնալ կատարումը:

2024 թվականի հունիսի 01-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․  Մնացականյանի  շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։

Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։

2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտրաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա․ Մնացականյանի դին։

Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։

Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մահացածը հայտնի հայ կոմպոզիտոր էր:

Մեկնաբանություն

Որոնում