Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: 1 ու կես տարեկան Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել: Հունիսի 1-ի առթիվ երգչուհին վերադարձել էր իր մանկություն ու հրապարակել իր լուսանկարը, որտեղից պարզ է դառնում, որ Սոնայի դուստրն անչափ նման է մայրիկին:
Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Օրեր առաջ էլ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ փոքրիկ Մարիին երգել էր սովորեցնում:
Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին: