Երեկ հայտնել ենք, որ լույս աշխարհ է եկել Գուրգեն և Իննա Դաբաղյանների երկրորդ երեխան:Իննան ամուսնուն որդի է պարգևել, ում անվանակոչել են Լևոն.
«Բարի գալուստ, մեր հրաշք տղա: Լևոն Գուրգենի Դաբաղյան»,- հրապարակմանը կից գրել էր երգչի կինը:
Զույգի փոքրիկը ծնվել է Ռուսաստանում: Ի դեպ` մայրիկ ու փոքրիկը արդեն տանն են:
Ավելի ուշ Գուրգեննիր հայրիկի և որդու մասնակցությամբ հրապարակում էր արել` գրելով հետևյալը.
«Պապ ու թոռ: Երկու Լևոն Գուրգենի Դաբաղյաններ»:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել ենք մայրիկի և փոքրիկի շքեղ դուրս գրումը:
Հիշեցնենք, որ StarNews-ը մայիս ամսին հանդես էր եկել հրապարակումով, որով ներկայացրել էր երգիչ Գուրգեն Դաբաղյանի նոր լուսանկարներն ու գրել այն մասին, որ երգչի կինն ասես հղի լինի:
Այս ընթացքում ընտանիքը խնամքով փորձում էր թաքցնել մեր բացահայտումը: