2000-ից ավելի մաh, տեղահանված մարդիկ… Երգչուհի Նառայի ամուսնու ընտանիքը Բեյրութում է

  • Oct 09, 2024

Երգչուհի Նառան, նրա գործունեությունն ու անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։
Նառայի ամուսինը լիբանանահայ է, որտեղ էլ ընտանիքը բնակարան ունի,և երգչուհու ամուսնու ընտանիքը էնտեղ է ապրում։
Երգչուհի Նառայի դուստրը այս օրերին իր ինստագրամյան էջում պատմել է Բեյրութում տեղի ունեցած աղետալի դրության մասին՝ նշելով.

«Ավելի քան 2000 մահ։ 1 միլիոնից ավել տեղահանված մարդ։ մի խոսքով արդեն պատկերացրեցիք՝ ինչ վիճակ ա՝ տեսարանը մեզ ծանոթ ա։ Փառք Աստծո Պապիկս, հորեղբայրներս ու բոլոր բարեկամներս լավ են։ Մեր տան շրջանից բավական հեռու է»։
Ինստագրամյան իր էջում գրել էր երգչուհու դուստրը։

Նշենք, որ օրեր շարունակ Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ավիահարվածներ են հասցրել մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին։ Լիբանանում վերջին հակամարտությունը խլել է մոտ 2000 մարդու կյանք, որոնց մեծ մասը սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության։

Մեկնաբանություն

Որոնում