Երբ եմ էս ցավը հաղթահարելու. բաժանումից հետո Տաթևիկ Ադումյանը բացառիկ հրապարակում է արել.մանրամասներ

  • Oct 09, 2024

Շաբաթներ առաջ StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ տեղեկությամբ՝ հայտնելով, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ու ամուսինը՝ Խաչիկը, բաժանվել են։ Տաթևիկը դեռևս չի մեկնաբանել այս լուրը, սակայն իր ամենօրյա հրապարակումներով նա, կարծես թե, հաստատում է, որ տարիներ շարունակ համատեղ կյանքից հետո բաժանվել է ամուսնուց։

Այսօր ևս դերասանուհին հրապարակում էր արել՝ նշելով.

«Երբ կյանքը քո սիրելիին դարձնում է քո ամենադժվար դասը։ Տեսնես, երբ եմ կարողանալու էս ցավը հաղթահարել»։

Նշենք, որ դեռ տարիներ առաջ, պատմելով իր և Խաչիկի ծանոթության մասին, Տաթևիկը ասել էր.

«Շախմատի կանանց հավաքականին նվիրված միջոցառում էր: Ես «Միմ» ստուդիայի ներակայացման մեջ եմ զբաղված: Այդ օրը շուտ էինք գնացել, որ պատրասվեինք ելույթին, նա էլ որպես անգլերենի համընթաց թարգմանիչ շուտ էր եկել, որ տեքստին ծանոթանար: Այդ ժամանակ էլ ինձ առաջին հայացքից սիրահարվել է, բայց չի մոտեցել: Երբ տեսա նրան, սառած նայում էի, չէի հասկանում` ինչ է կատարվում: Ամեն ինչ սկսվեց առաջին հանդիպումից, մենք որոշեցինք միշտ միասին լինել, այդպես էլ եղավ»,- ասել էր դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում