Այսօր «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ամուսնու եղբոր կնոջ ծննդյան օրն է:
Այս առիթով վերջինս հրապարակում է արել, որտեղ ինքն ու ամուսինն են` տեգոր և կնոջ հետ:
«Շնորհավոր ծնունդդ, Տաթ ջան»,- գրել է Լուսինեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Լուսինե Թովմասյանի ծննդյան օրն էր:
Այս առիթով վերջինս հրապարակում էր արել, որտեղ տորթ էր`վրան մոմեր: Լուսինեն ինստագրամյան թրենդային հոլովակներից էր ներկայացրել, որտեղ մոմերը 28 էին, իսկ երբ փչում էր դրանք, մոմերը «վերածվում են» 38-ի, և իր կողքին են հայտնվում ամուսինն ու երեխաները:
Լուսինեն խոստովանել էր`ինքն աներևակայելի երջանիկ է:
Նշենք, որ վերջերս էլ Գեղարդի վանքում մկրտվել են Լուսինեի երկու երեխաները`Արիանան և Ալեքը:
Հաղորդավարուհին մի քանի կադրեր էր հրապարակել, որոնք ավելի վաղ ներկայացրել էինք: