Շոումեն Արամ Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հերթական անգամ ինքն ու իր ընտանիքը գողության զոհ են դարձել։
Արամը նշել է, որ ինքը բնակբւմ է Երրորդ մասում ու մեկ անգամ չէ, որ իր մեքենայից գողություն են կատարել, հիմա էլ հերթը հասել է կնոջ՝ Լիլիթի մեքենային, որը բոլորովին վերջերս ինքն էր նվիրել նրան։ Հանցագործները մեքենայի համար բավականին կարևոր պահեստամաս են տարել։
Արամը նշել էր, որ ինքը պատրաստ է գողությունը կատարողներից հետ գնել գողոնը, միաժամանակ, շոումենը իր խոսքում չի խուսափել վիրավորական արտահայտություններից։
Ներկայացնում ենք նրա խոսքը՝ առանց մեկնաբանության։