Դերասանուհի Ռոզա Դավթյանը հիվանդանոցում է հայտնվել . ի՞նչ է պատահել նրան

  • Aug 17, 2024

Ռոզա Դավթյանը այժմ հեռուստանախագծերում չի նկարահանվում, փոխարենը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում,  որտեղ էլ հաճախ կիսվում է նոր լուսանկարներով, ցույց է տալիս իր առօրյան և իհարկե խոսում իրեն ահանգստացնող թեմաների մասին։

Դերասանուհին այսօր հիվանդանոցում է հայտնվել: Նա հրապարակում է արել, որտեղ երևում է, որ ձեռքին երեկ կաթիլային են միացրել:

Նշենք, որ օրեր առաջ Ամալյա  Հովհաննիսյանը իր յութուբյան ալիքով սկսել է  LIFEROOM –ի նոր շարքը՝ «Սեր»խորագրով։

Հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Ռոզա Դավթյանն էր իր մայրիկի՝ Լիանա Հակոբյանի հետ։

Զրույցի ընթացքում Ռոզան խոսեց մի շարք թեմաների մասին `այդ թվում  մայրիկի հետ հարաբերությունների մասին: Դերասանուհին նախ նշեց, որ մայրիկի հետ միշտ չէ, որ այսքան հարթ են եղել հարաբերությունները։

« Ես ու մաման շատ տարբեր ենք։ Մաման ամեն բանի ավելի ռեալ ա նայում, ես՝ հեքիաթային, դրա համար էլ բախումները շատ են լինում։ Շատ ավելի փոքր տարիքում իմ ու իմ ծնողների միջև չկար անկեղծ խոսակցություն։ Գուցե ես դպրոցում ունենայի խնդիրներ, բայց տանը դրա մասին չէին իմանում։ Ինչ որ չափով դա իմ ինքնուրույն ամեն բան անելու ձգտումն էր, բայց ինչ որ չափով էլ  չկիսվել ցանկանալն էր։ Միգուցե անկեծանալու դեպքում ես չէի ստանում էն էմոցիաներըլ որոնք ինձ կստիպեին ավելի բաց լինել։ Հիմա ավելի մտերիմ ենք դարձել` չհաշված որ կոնֆլիկտը միշտ կա, ամեն օր իրար չհասկանալը կա։ Մենք ամեն մեկս անհատ ենք ու տարբեր ձևով ենք մտածում։ Դա բացատրելու բան չի, բայց հայրիկիս կորստից հետո, ինքնաբերաբար ես ուզում էի օգնել ընտանիքիս: Էդպես աստիճանաբար մեր կապը ավելի ամրացավ։ Էդ իրադարձությունից հետ դարձանք մեկ բռունցք»։

Մեկնաբանություն

Որոնում