Պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանը` Մենչը, երկար ժամանակ է` ԱՄՆ–ում է։ Նրա հետ տարիներ առաջ ԱՄՆ են մեկնել մայրը, կինը՝ Քրիստինան և 3 երեխաները՝ Էլինան, Մարիան և Աշոտը։
Էլինան բավական ակտիվ է համացանցում:
Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում, որոնցից շատերում սիրելիի հետ է:
Նա հաճախ է ցույց տալիս, թե սիրելին իրեն ինչ շքեղ նվերներ է անում: Բացի այդ Էլինան ինտենսիվ զբաղվում Է իր կազմվածքով, ժամանակ առ ժամանակ քաշ կորցնում և կիսվում այս ամենով:
Երեկ Էլինան սիրելիի հետ միջոցառման է մասնակցել, որտեղ ներկայացել է յուրօրինակ տեսքով: Նա սիրելիի հետ տեսանյութ է տարածել ինստագրամում`ցույց տալով իրենց ջերմ ու սիրառատ պարը: