Երգիչ, դերասան Ռաֆ հարությունյանն այս պահին գտնվում է Մոնտենեգրոյում, որտեղ գեղեցիկ ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին:
«Բա չիմացաք»,- գրել է երգիչն ու տարածել հրապարակումը ինստագրամյան սթորի բաժնում:
Ռաֆը հրապարակել է լուսանկար, որտեղ մատանի է դնում սիրելիի մատին: Մեկնաբանություններում ընկերներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել երգչին, ինչին միանում է նաև StarNews-ը:
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանի «Live Talks» հաղորդման հյուրը օրեր առաջ հենց Ռաֆ հարությունյանն էր:
Նա խոսել էր իր անձնականի մասին`նշելով հետևյալը.
«Այո, հիմա ես էլ ունեմ էդ գրքային սերը։ Շատ չակերտներ չեմ բացի, բայց իրոք կա ու ես կարողանում եմ ընդունել ու սիրել էդ գեղեցիկը։ Այսօր ոչ մի բանի պակաս չեմ զգում, վերջին շրջանում շատ-շատ խաղաղվել եմ, լիցքավորվել եմ»։