Դերասան Կարո Հովհաննիսյանն այս ընթացքում հեռուստատեսային ակտիվ զբաղվածություն ունի, նա նաև իր երկրպագուների հետ շփվում է թատրոնի բեմից:
Այս տարիների ընթացքում բավականին ակտիվ քննարկվում էր դերասանի անձնականը: Խոսվում էր այն մասին, որ նրա կողքին սիրելի կա:
Հարցազրույցներից մեկում դերասանը, սակայն, հերքել էր այս տեղեկությունը. «Իմ կյանքում այս պահին ոչ ոք չկա՝ սիրտս ազատ է, միտքս՝ շատ զբաղված»։
Արդեն ժամեր առաջ դերասանն իր ինստագրամյան էջում հրապարակել է սիրառատ լուսանկար, որտեղ մենակ չէ.
«Այս ճամփորդությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ ինձ համար, մեզ համար»,- գրել է Կարոն` հրապարակմանը կից:
Նշենք, որ զույգը գտնվում է Թայլանդում: