Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասան Հակ Աֆրիկյանն է:
StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։
Ամալյա Հովհաննիսյանը զրույցի ընթացքում հիշեց նաև տարիներ առաջ, Հայկի հետ ունեցած վերջին հարցազրույցը, որտեղ դերասանը բավական երջանիկ էր և խոսում էր իր նշանադրության մասին: «Ես գիտեի, որ մի օր պիտի խոսեմ սրա մասին, բայց չէի մտածում որ այսօր կխոսեմ: Տեսեք` ոնց եղավ մենք նշանվեցինք, ամուսնացանք, հետո ամուսնալուծվեցինք։ Իհարկե, շատ -շատ վատ բան եղավ, նման դեպքերում կապ չունի զույգից տղան է մեղավոր, թե աղջիկը, երևույթը շատ դաժան է։ Դե, այս դեպքում մեղավորությունն իմն էր։ Ես մի վատ պատմության մեջ ընկա, տնավարի ասած՝ մեզ խառնեցին։ Ճիշտ է, հիմա դա անցյալում է, բայց ինքն իրա վերքը թողնում ա սուտ կլինի, եթե ասեմ՝ այդ վերքը չկա, բայց փառք Աստծո, արդեն լավացել եմ ու առաջ եմ գնում։ 2014 թվականին ենք ամուսնալուծվել` 10 տարի և ավել: Մարդիկ կան, չէ՞, որ կասեն՝ «Դե, լավ, բան էր, անցավ գնաց», բայց իմ դեպքում զղջման փուլը շատ երկար է տեւում, նույնիսկ՝ տարիներ։ Ցավալի է, որ զղջալուց հետո չես կարող այլեւս այդ ժամը, այդ րոպեն հետ բերել, շտկել ու անցնել առաջ։ Ես զուտ չհասցրի ուղղեմ սխալս։ Այնքան արագ եղավ ամեն ինչ, երևույթներն ու գործողություններն ինձ հակառակ էին դասավորվում, ժամանակը քիչ էր ու չէր ստացվում, չհաջողվեց։ Ավելի շուտ կասեի՝ խոսքը խառնակչության մասին էր։ Դե, սերիալային իմ բուռն ժամանակներն էին «Անուրջներ»-ում։ Եվ կար վաղեմի մի պատմություն, որից չէի կարողանում ձերբազատվել, բայց ոչ՝ իմ ցանկությամբ։ Վստահ էի, որ ինձ հետ դա չի կարող լինել, Ու ամուսնանալուց հետո ամեն ինչ շատ վատ դասավորվեց։ մտածում էի, որ ինձ չեն կարող շեղել այլ աղջիկներ. Իսկ երբ դա եղավ, իմ կյանքը փլուզվեց։ Տեսակով այնպիսին եմ, որ փորձում եմ մինչեւ վերջ, մինչեւ տեսնեմ՝ էլ ուժ չունեմ, էլ տեղ չկա, էլ չեմ կարող։ Շատ եմ փորձել, ուղղակի չստացվեց շարունակել, նոր հնարավորություն ունենալ, չհաջողվեց, ժամանկը քիչ էր, էնքան արագ ամեն ինչ եղավ ամեն բան իմ դեմ դասավորվեց: Ամուսնալուծվելուց հետո եղելա իմ կյանքում մարդ, բայց էլի չի ստացվել, չգիտեմ։ Ես երևի բաց չէի թողել իմ անցյալի պատմությունը: Բայց կարծում եմ՝ լավ էր,որ էդպես եղավ:Ես անցյալին կապող ամեն ինչից շատ դժվար եմ հրաժարվում, անգամ իմ բոլոր հին հեռախոսներն եմ պահում։ Շատերն ասում են՝ պետք է առաջ շարժվել, նայել ապագային, բայց եթե չունես անցյալ, ուրեմն՝ ներկան խարխուլ է, իսկ ապագան՝ կասկածի տակ»։
Հաղորդավարուհին նկատեց նաև, որ եթե այսքան երկար ժամանակ անցած չլիներ՝ կարծիք կձևավորվեր, որ նախկին կնոջ հետ միանալու հույս դեռ կա: և նա հարցրեց արդյո՞ք Հայկը դեռ սիրում է…
Հայկը այսպես պատասխանեց.
«էդ ինչ ա, էդ չկա էլ: էս դեպքի համար չեմ ասում, բայց էլ չկա: Սերը վախենալու բան ա: Չէ իրականում սերը շատ Աստվածային ու սիրուն բան ա, բայց հիմա էդ մի դարակը ես կողպել եմ: Հիմա արդեն վերականգնվել եմ, ու կա փակագիծ, որ այս պահին չեմ բացի։ Իհարկե, սպին մնում է, սուտ կլինի, եթե ասեմ՝ ոչինչ չկա։ Բայց ընտանիք ունենալու, սիրելու երազանքից չեմ հրաժարվել, որովհետեւ եթե երազանքներով չապրեմ, դա, երեւի, կլինի իմ վերջին օրը»։