Սիրուշոն և Լևոն Քոչարյանը`ձեռք-ձեռքի բռնած, զբոսնում են Երևանի կենտրոնում

  • May 04, 2024

3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:

Այս անգամ երգչուհին իր ամուսնու`Լևոն Քոչարյանի հետ զբոսանքից կադրեր է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

Դե իսկ օրեր առաջ էլ երգչուհին ցույց էր տվել իր և դստեր գարնանային զբոսանքը: Կադրերից երևում էր` փոքրիկ Զաբելը մեծացել է:

Նշենք, որ օրեր առաջ երգչուհին իր դստեր հետ երգում էր «Արդյոք ովքեր են» երգը: Զաբելը ինտեսնիվ բացականչում էր «Հե՜յ»:

Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:

Մեկնաբանություն

Որոնում