Երգչուհի Անետ Աղաբեկյանը հյուրընկալվել էր 24 TV-ին՝ խոսելով մի քանի թեմաների մասին։ StarNews-ը առանձնացրել է հետաճրքիր մանրամասները։
«Արտաշատ քաղաքից եմ, 16 տարեկանում տեղափոխվել ենք Երևան, բնակարան էինք վարձակալել, ծնողներս մի կերպ համաձայնեցին։ Ընդունվեցի Երգի պետական թատրոն՝ Արթուր Գրիգորիչի մոտ։ Երգում էի ռեստորաններում, որ գոյատևեմ։ Երգիչը պետք է անցնի ճանապարհ, ունենում ես ներքին, որը ամենակարևորն է։ Ես որոշակիորեն ունեմ այդ պաշարը, հավաքել եմ, ունեմ փորձ, 15 տարի է բեմահարթակում եմ, դա քիչ չի։ Կոլեգաներս, ովքեր եկել-հասել ու ապրում էին Երևանում, չէին շփվում, կամ ռեստորանում արդեն հաստատվել էին, իրենց բոլորը ճանաչում էին։ Ես շատ-շատ մենակ էի Երևանում, ծնողներս էլ հեռու էին ասպարեզից, որ օգնեին։ Ես իսկապես խորհուրդ եմ տալիս՝ ցանկացած դժվար ուղի, որը հաղթահարում ես, ավելի սիրուն է լինում, ինչը հեշտ ես ձեռք բերում, հեշտ էլ կորցնում ես»։
Անդրադառնալով տարբեր երաժշտական նախագծերում իր մասնակցությանը՝ Անետը նշել էր.
« Չեմ ուզենա շատ խոսել այդ ներքին գաղտնիքների մասին, որովհետև ցանկացած տեղ կա ինչ-որ փակ անկյուն, ինձ թվում է՝ հաղթում է նա, ով չի դադարում առաջ գնալ, նպատակասլաց է։ Եղել է, որ լացել եմ, որոշել եմ, որ այլևս չեմ երգելու։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ մերժել են։ Դա ստիմուլ էր, որ առաջ գնայի։ Մրցույթը՝ շփվել կոլեգաների, ավելի պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ես շատ եմ սիրում մրցույթներ։ Մեր հասարակության մեջ՝ չգիտեմ ինչպես է դա ձևավորվել, ինչ երաժշտություն լսեն՝ ասբւմ են ռաբիզ է։ Ի վերջո, հարսանիքներին ամեն տեսակի երաժշտություն հնչքւմ է, հարսանիքին մարդիկ ինչի՞ տակ ուրախանան։ Ես այն արտիստն եմ, ով ընդունում է, որ չես կարող բոլորի համար սիրելի լինել։ Չեմ հասկանում՝ ինչու է Հայաստանում տիրում այդ չգոհունակության ցգացումը, պարտադիր լավին էլի մի բան փորձում են ցիտել։ Իմ կարծիքով դա ճիշտ չէ։ Ես երբևիցե իմ կյանքում մեկ քոմմենթի չեմ պատասխանել՝ թե՚ լավ, թե՛ վատ։ Կուզենամ մի փոքր դադարել վատաբանել։ Իմ կոլեգաներին էլ գրում են, ինչի՞, իր լավագույն ժամանակն է դրել գործի մեջ։ Առաջ կոնկուրեցիա շատ չկար։ Դաշտը ազատ էր, ստեղծագործում էիր։ Ես միշտ ասում եմ, որ ամեն մեկի ձայն սացում է տվյալ երաժշտությանը։ Ես փորձում եմ չկրկնվել, անել յուրահատուկ։ Մարդ կա ռեստիրանում հղկվում է, ինձ համար շատ մեծ դպրոց է եղել, ես սովորել եմ միկրոֆոնի հետ աշխատել, լայֆ երգել։ Մարդ կա, որ ասում է՝ ինձ միևնույնն է ոչ մի բան չի տվել։ Ես կարծբւմ եմ ռեստորանը շատ-շատ պետք ա, բայց երկար մնալ էլ պետք չի, որովհետև լճանում ես, դադարում ես առաջ նայել և ստեղծագործել։ Նախ՝ ժամանակը. ամեն օր պետք է լինես նշված ժամանակահատվածում այնտեղ։ Ես երգում էի ամեն ինչ, այն ինչ-որ պետք էր, հաճախորդն էր ուզում՝ ռուսականից մինչև 6.8, ջազ ու ունեցա ձայնալարերի շատ լուրջ խնդիր, որովհետև 6-ից երգում էի, մինչև ուշ երեկո։ Դիմեցի մասնագեգի, ասաց, որ չափից շատ ես ծանրաբեռնել, արգելեց երգել, 1 ամիս չեմ խոսել, պրեպարատներ եմ օգտագործել»։
Երգչուհին խոսել էր նաև անձնական կյանքի մասին՝ նշելով։
«Անձնականը չեմ սիրում հանրայնացնել, բայց հանրային մարդը դատապարտված է։ Ես կխոսեմ, որպեսզի այլևս դադարեն։ Այնքան շատ են խոսում մեծ-մեծ ստեր։ Երբևիցե որևէ մեկի կյանքով չեմ ապրել ու չեմ ապրի։ Հակիրճ կասեմ՝ ես սիրահարված եմ և Աստծո կամոք կպատրաստվեմ շուտով ամուսնանալ, վերջապես»,- նշել էր երգչուհին։