Դերասան Սոս Ջանիբեկյանը բավականին երկար ժամանակ համարվում էր հայ իրականության ամենացանկալի փեսացուներից մեկը։ Դերասանի անձնական կյանքը մշտապես եղել է քննարկումների կենտրոնում։ Սոսը, ինքն էլ երբևէ չի խուսափել խոսել այդ մասին։
Դե, իսկ վերջերս էլ դերասանուհի Աննա Հարությունյանն էր հայտարարել, որ ինքն ու Սոսը ժամանակին սիրահարված են եղել.
«Ես Սոսին ճանաչում եմ արդեն 17 տարի։ Եղել է ժամանակ, որ նույնիսկ սիրահարված ենք եղել շատ հեռավոր անցյալում։ Այդ ժամանակ երեխաներ էինք՝ 1-ին, 2-րդ կուրսի։ Մենք երկուսս էլ շատ էինք կարդում և, երբ հանդիպում էինք, միայն աֆորիզմներով էինք խոսում։ Սոսը այդ ժամանակ երկար մազերով էր, քայլում էր ձեռնափայտ-անձրևանոցով։ Շատ գեղեցիկ տղամարդ է Սոսը և այն ժամանակ էլ շատ տարօրինակ տեսք ուներ։ Երբ այս առաջարկը արեցի Սոսին և ինքը համաձայնեց, պետք է նկարեինք այս տեսարանը՝ համբույրի։ Այդ համբույդի տեսարանը տեղի ունեցավ շատ գեղեցիկ կինեմատոգրաֆիայի առումով, և, երբ ստոպ տվեցին նայեցինք իրար դեմքի և միաժամանակ ասացինք՝ «վատ չէր ոնց որ»-, նշել էր դերասանուհին։
Ժամանակին քննարկվում էր նաև սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանի հետ Սոսի սիրավեպը։ Բոլորովին վերջերս էլ նրանք հանդես էին եկել համատեղ լուսանկարներով, որոնց կից մոդելը գրել էր.
«Երևի մի 10 տարի կլինի այն օրից, որ ես և Սոսը նույն բեմում էինք։ Պարզապես բեմն էր այլ՝ թատրոնի, Դրամատիկի ու դերերն էին այլ՝ Օսկարի և Մարինայի, իսկ այժմ՝ առանց նոր, բեմական, սցենարային անունների՝ պարզապես Լյուսի, պարզապես Սոս»։
Թերևս, ամենալուրջ հարաբերությունները Սոսը ունեցել է ոճաբան, դիզայներ Մադոննա Հարությունյանի հետ։ Սոսը Մադոննային բավականին օրիգինալ ձևով էր ամուսնության առաջարկ արել։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք մեկ դուստր ունեցան՝ Անաիսը, ով այս տարի դարձել է դպրոցական։ Սոսը բավականին հաճախ է դստեր մասնակցությամբ ջերմ կրապարակումներ անում։ Բաժանումից հետո էլ Սոսն ու Մադոննան պահպանել են ջերմ հարաբերությունները՝ միասին զբաղվելով դստեր դաստիարակությամբ։